Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՃՏՊ Երևանի Խորենացու փողոցում. կան տուժածներ

ՃՏՊ Երևանի Խորենացու փողոցում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 7-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Դ. Ս.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Է. Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Նշվում է, որ շտապօգնության աշխատակիցները Դ. Ս.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը և «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]